Նախագծի մասնակիցներն իրենք են որոշելու պահանջվող գումարի չափը07.27.2021
Ռուսաստանում ստեղծագործական գործունեությամբ զբաղվող մարդկանց օժանդակելու նպատակով ստեղծվել է մշակութային նախաձեռնությունների հիմնադրամ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «lenta.ru»֊ին։
«Այն ստեղծվել է ստեղծագործող թիմերի և արվեստի մարդկանց համար»,֊ հայտարարել է նոր ֆինանսական կառույցի ղեկավար Ռոման Կարմանովը։ Նրա ասելով ընթացիկ տարում մշակութային նախագծերը ֆինանսավորելու համար հատկացվել է 3,5 միլիարդ ռուբլի։
Կարմանովը նաև հայտարարել է, որ որևէ ֆինանսական սահմանափակում չկա և նախագծի մասնակիցներն իրենք են որոշելու պահանջվող գումարի չափը և այն ներկայացնելու են իրենց դիմումներում։ Հիմնադրամը իրավունք ունի հատկացնել նվազագույն գումար, իսկ վերջնական որոշումը կախված կլինի փորձագետներից, որոնց հետ հանդիպումները կկայանան հեռակա կարգով։
«Ընդհանրապես, ինձ դուր է գալիս «համոզել» բառը։ Ինչո՞վ զբաղվում է ստեղծագործող մարդը, երբ փնտրում է փող։ Նա համոզում է»։
Նա վստահ է, որ ստեղծագործող մարդը փող փնտրելիս ցույց է տալիս իր նախագիծը, իր գաղափարը, իր թիմին և վստահեցնում, որ իրենք այն կիրականացնեն։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: