Իր աշխատանքներում օգտագործել է Բրազիլիայում աճող բույսեր07.28.2021
ՄԱԿ֊ի կրթության, գիտության և մշակույթի գծով կազմակերպությունը (UNESCO-ն) Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ է մտցրել բրազիլացի լանդշաֆթային դիզայներ Ռոբերտո Բուռլե Մարքսի կալվածքը։ Այդ մասին միջազգային կառույցը որոշումը կայացրել է նախօրեին՝ հուլիսի 27֊ին Չինաստանի Ֆուցզյան նահանգի Ֆուչժոու քաղաքում առցանց կայացած 44 նստաշրջանում։
Ռոբերտո Բուռլե Մարքսի կալվածքը գտնվում է Ռիո֊դե֊Ժանեյրո քաղաքի արևելյան մասում,անտառապատ Բարրա֊դե֊Գուարատիբե շրջանում։ Այստեղ, 407 հազար քառակուսի մետր տարածքում հավաքվել է բույսերի ավելի քան 3,5 հազար տեսակ, որոնք բնորոշ են մերձարևադարձային և արևադարձային գոտուն։ Կալվածքը UNESCO֊ի ցուցակում թվով 23֊րդ բրազիլական օբյեկտն է։
Բուռլե Մարքսը լանդշաֆթային դիզայնի պիոներներից է, որն իր աշխատանքներում օգտագործել է Բրազիլիայում աճող բույսեր։ Նրա նախագծերը, որոնք իրականացվել են ողջ երկրի տարբեր հատվածներում, համարվում են 20֊րդ դարի արևադարձային այգիների օրինակելի նմուշներ։ Նրան շնորհվել է Արվեստների Հաագայի արքայական ակադեմիայի և Արվեստների բրիտանական արքայական քոլեջի պատվավոր դոկտորի կոչում։
Ռոբերտո Բուռլե Մարքսը եղել է նաև արևադարձային անտառների պաշտպանությամբ հանդես եկած առաջին մասնագետներից մեկը։ Իր բնասիրական արշավների ընթացքում դիզայները հայտնաբերել է մի շարք բույսեր, որոնցից ավելի քան 30֊ն անվանակոչվել են նրա անունով։
Մահից 10 տարի առաջ Բուրլե Մարքսն իր կալվածքը փոխանցել է Բրազիլիայի պատմական և մշակութային ժառանգության ազգային ինստիտուտին։