Ֆրանսիական «Գոնկուրյան» մրցանակը ստացավ սենեգալցի գրող Սարրին
11.04.2021

2021 թ․֊ին գրականության ոլորտում Ֆրանսիայի ամենհեղինակավոր «Գոնկուրյան» մրցանակը շնորհվել է սենեգալցի 31֊ամյա գրող Մոհամեդ Մբուգար Սարրին «Տղամարդկանց ամենագաղտնի հիշողությունը» վեպի համար։
Քվեարկության արարողությունը կայացել է հաղթողի անունը հրապարակելու ավանդական վայրում՝ Փարիզի «Դրուան» ռեստորանում։ Այն հեռարձակվել է BFMTV հեռուստաալիքով։
«Գոնկուրյան» մրցանակի չափը խորհրդանշական է՝ ընդամենը 10 եվրո։ Սակայն այն մեծ հնարավորություններ բացում դափնեկիր գրողի համար իր ստեղծագործությունները մեծաքանակ տիրաժներով և երաշխավորված իրացվելու հարցում։
Այսպես, նախորդ տարվա «Գոնկուրյան» մրցանակակիր Էրվե Լե Տելիեն վաճառել է իր «Անոմալիա» վեպի մեկ միլիոն օրինակ։
Ֆրանսիական այս գրական մրցանակը 100 տարեկան է։ Այն շնորհվում է տարվա ընթացքում ֆրանսերեն լեզվով գրված վեպերից լավագույնի հեղինակին։