Հանդիսատեսները սմարթֆոնով խարխլում են բեմում ծավալվող իրադարձությունները02.15.2022
Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի դերասան Վիկտոր Դոբրոնրավովը իր անձնական միկրոբլոգում անդրադառնալով ներկայացումների ընթացքում սմարթֆոններից օգտվող հանդիսատեսներին, գրել է․ «Ցանկանում եմ զրուցել ցավոտի, պատասխանատուի մասին, օգնության և գթասրտության մասին․․․»։ Այդ մասին «ria.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։
Դերասանը նշում է, որ «բոլորը գիտեն, որ զանգերը և SMS֊ները խանգարում են»։ Երբ արտիստը դուրս է գալիս նախաբեմ, ապա տեսնում է, թե ինչպես հանդիսասրահում հեռախոսների էկրանները լուսավորում են հերթական հաղորդագրությունը կարդացող հանդիսատեսների դեմքերը։
«Բայց դա խանգարում է ոչ միայն արտիստներին, այլև թատրոնի ներկայացմանը եկած մյուս հյուրերին՝ մասնավորապես նրանց, ովքեր նստած են սմարթֆոնով մարդու ետևում և նրանց, ովքեր տոմս են գնել միջնահարկերի ու պատշգամբների համար»,֊ նշել է Դոբրոնրավովը և ավելացրել, որ այս երևույթը ոչ միայն խանգարում է ներկայացման ընթացքին, այլև խարխլում է բեմում ծավալվող իրադարձությունները՝ լինեն դրանք Տոլստոյ, Շեքսպիր, թե Սոֆոկլես․․․
«Ամենը, որ մենք անում ենք, անում ենք միասին, և խնդրում եմ, մի հեռացեք պատասխանատվությունից։ Դուք ներկայացման մի մասն եք։ Առանց ձեզ թատրոն չի կարող լինել»,֊ ամփոփել է իր խոսքը արտիստը։
Վիկտոր Դոբրոնրավովը աշխատում է Վախթանգովի անվան թատրոնում։ Այստեղ նա մարմնավորել է այնպիսի դասական կերպարներ ինչպիսիք են Էդիպը, Օնեգինը, Աքիլեսը, Յագոն, Խլուդովը, Գլոստերը, Անդրեյ Բալկոնսկին և այլն; Նա աչքի է ընկել նաև ռուսական արտադրության մի շարք ֆիլմերում խաղացած դերերով։