Վիենայի օպերան կշարունակի համագործակցությունը 03.23.2022
Վիենայի պետական օպերան չի հրաժարվի շարունակել համագործակցությունը ռուսաստանցի արտիստների հետ։ Թատրոնից տեղեկացրել են, որ վերջին օրերին ավելի ու ավելի շատ պահանջներ են գալիս ռուսաստանցի մասնակիցների ելույթներն արգելելու վերաբերյալ։ Բացի այդ, ռուսաստանցիներին տոմսեր չվաճառելու պահանջներ են լսվում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
«Մենք կտրականապես մերժում ենք այդ պահանջները, ինչպես նաև աշխարհահայացքը, որը մարդկանց բաժանում է «լավերի» և «վատերի» միայն նրանց ծագման հիմքով։ Ներկա իրադարձությունները չպետք է հանգեցնեն մարդկանց մշակութային տարածությունից բացառմանը՝ ըստ նրանց ազգության հիմքի»,֊ հայտարարել է թատրոնը։
Հիշեցնենք, որ կապված Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի ներխուժման հետ, համաշխարհային մի շարք խոշոր բեմեր լուծարել են ռուսաստանցի արտիստների հետ համագործակցության իրենց պայմանագրերը։