Երկու բեմադրությունների հետագա խաղացանկային ճակատագիրն անհայտ է05.02.2022
Ռուսաստանի մեծ թատրոնի խաղացանկով մայիսյան տոներին նախատեսված հերթական երկու ներկայացումների՝ Կիրիլ Սերեբրեննիկովի «Նուրեև» բալետի և Տիմոֆեյ Կուլյաբինի «Դոն Պասկուալե» օպերայի ցուցադրությունները չեղյալ են համարվել։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Մոսկվացի հանդիսատեսներին այդ բեմադրությունների փոխարեն, դրանց համար գնված տոմսերով, թատրոնն առաջարկել է դիտել «Սևիլյան սափրիչ» օպերան և «Սպարտակ» բալետը։
Մեծ թատրոնի ղեկավարությունը խաղացանկում կատարված այդ փոփոխության պատճառների մասին ոչինչ չի հայտնել։ Չի տեղեկացվում նաև այդ երկու հայտնի ռեժիսորների կողմից պատրաստված բեմադրությունների հետագա խաղացանկային ճակատագրի մասին։
Սակայն ռուսական լրատվամիջոցը հիշեցնում է, որ Սերեբրեննիկովը և Կուլյաբինը հանդես են եկել Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից իրականացվող «հատուկ գործողության» դեմ և այժ գտնվում են Ռուսաստանի սահմաններից դուրս։