Համացանցում շրջանառվում է Շարլ Ազնավուրին վերագրվող գրություն
01.10.2014

Համացանցային «Facebook» սոցիալական ցանցում շրջանառության մեջ է դրվել Շարլ Ազնավուրին վերագրվող այս գրությունը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Այս ո՞ւր ենք գնում: Հայաստանը տառապում է. ամեն օր, օր-օրի Հայաստանը դատարկվում է: Շատ չի անցնի, երբ Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի…
Ո՞ւմ է դա ձեռնտու: ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏ ԱՎԱԶԱԿԻ՞, ԵՐԵՔ ՄԱՖԻՈԶԻ՞:
Իսկ հարյուր հազարավոր խեղճ մարդիկ ցրված են աշխարհով մեկ… Այս ամենն ինձ մտահոգում է և անհանգստացնում:
... Ես քաղաքական գործիչ չեմ, ես քաղաքականությունից շատ բան չեմ հասկանում, բայց մի բան հաստատ գիտեմ՝ մենք ունենք մի դժբախտ երկրի փոքր կտոր, որը երկրորդ անգամ է մահանում»: