Կյանքից հեռացել է Հանս֊Տիսա Լեմանը07.19.2022
Հուլիսի 16֊ին, 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է հետդրամատիկական թատրոնի տեսության հեղինակ Հանս֊Տիսա Լեմանը։
Վերջին տարիներին նա իր կնոջ, թատերագետ Էլենի Վարոպուլուի հետ ապրում էր Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։
Լեմանը հայտնի է նախ և առաջ հետդրամատիկական թատրոնի մասին իր նոր հայեցակարգով, որը շարադրել է 1999թ․֊ին հրատարակված նույնանուն գրքում։
Նրա առաջ քաշած տեսությունը մեծ ազդեցություն է թողել ժամանակակից թատերագիտության և թատրոնի նորագույն պատմության վրա։
Լեմանի «Հետդրամատիկական թատրոն» աշխատության ռուսերեն հրատարակության թարգմանչուհի Նատալիա Իսաևան գրում է․ «Այստեղ հավաքված է հսկայական քանակության նյութ նոր թատրոնի մասին, որն արդեն անցյալ դարի 70-80֊ական թվականներին սկսեց ցուցադրել նախկինում չդիտարկված որոշակի առանձնահատկություններ։ Լեմանը հետևողաբար բերում է այդ նոր հատկությունները և բնութագրերը նախկին թատերական և գեղեգիտական պատմությունից»։
Լեմանը Անջեյ Վիրթի համագործակցությամբ մշակել է Կիրառական թատերագիտության ինստիտուտի ծրագիրը, որը հիմնադրվեց 1982 թ․֊ին Հեսսենի համալսարանի բազայի վրա։ Այստեղ տեսական աշխատանքը միավորվում էր գործնականին։ Այս ինստիտուտն են ավարտել ժամանակակից թատրոնում իրենց յուրահատուկ ասելիքով հայտնի շատ արվեստագետներ։