Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գեղարվեստական ղեկավարը զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարից

09.20.2022

Այսօր․ սեպտեմբերի 20֊ին, ավտովթարի հետևանքով զոհվել է Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքի Վոլկովյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Պուսկեպալիսը։ Այդ մասին տեղեկացնում են օրվա ռուսական լրատվամիջոցները։

«oteatre.info» կայքի ներկայացմամբ ռեժիսորը գտնվելիս է եղել «Ֆորդ Տրանզիտ» զրահապատ մեքենայում, որը բախվել է առջևից ընթացող բեռնատար վագոն մեքենային, ապա սուրալով երթևեկության հանդիպակաց գոտի՝ հարվածել հակադարձ ուղղությամբ ընթացող նույնանման բեռնատարին։

Սերգեյ Պուսկեպալիսը 56 տարեկան էր։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 393 անգամ