Այդպիսի հնարավորություններից օգտվել կարող են եզակի արտիստներ09.28.2022
Ռուսաստան քաղաքացի հանդիսացող թատրոնի, բալետի արտիստները, երգիչները ենթակա են զորակոչման, եթե հաստատությունը օժտված չէ իմունիտետով (չունի բրոնյա)։ Այդ մասին «объясняем.рф» կայքի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
«Եթե մշակութային հաստատություններում համապարասխան պաշտոնները չունեն իմունիտետ, իսկ աշխատողները հանդիսանում են ՌԴ զինված ուժերի պահեստազոր և հիմքեր չունեն առողջության վիճակի բերումով ժամկետը հետաձգելու, ենթակա են զորակոչման»,֊ բացատրում է կայքը։
Ըստ RTVI֊ի տեղեկատվության, Մոսկվայի թատրոններին ՌԴ պաշտպանության նախարարությունը իմունիտետից զրկել է մի քանի տարի առաջ՝ «ոչ անհրաժեշտ լինելու» պատճառով։
Արդեն մի քանի դերասան և տեխնիկական աշխատակից բանակ են զորակոչվել «Գելիկոն օպերայից», Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնից և Թերեզա Դուրովայի թատրոնից։ Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի թատերական գործիչների միության նախագահի տեղակալ Գենադի Սմիռնովը։
Ռուսաստանի դաշնային թատրոնների դերասանների զորակոչը կես տարով հետաձգելու հնարավորությունը տրվում է երկրի օրենսդրությամբ, սակայն այդպիսի հնարավորություններից օգտվել կարող են եզակի արտիստներ և դա չի տարածվում ողջ թատերախմբի վրա։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1