Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հյուպատոսը հանդես է եկել «Լա Սկալայի» ծրագիրը փոխելու առաջարկով

11.11.2022


«Ռուսաստանի քարոզչությանն օժանդակությունը կարող է միայն սնել այսօր այնտեղ գործող ռեժիմի կերպարը, և, հետևաբար, նրա հիվանդագին ամբիցիաները և անհաշիվ հանցագործությունները»,֊ օրերս Միլանի քաղաքապետարանին և հանրահայտ «Լա Սկալա» օպերային թատրոնի ղեկավարներին հասցեագրված նամակում գրել է իտալական այդ խոշոր մշակութային կենտրոնում գործող Ուկրաինայի գլխավոր հյուպատոս Անդրեյ Կարտիշը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ria.ru»֊ին։

Դիվանագետը նաև նշել է, որ Ռուսաստանում մշակույթն օգտագործվում է նրա մեծության և հզորության ծանրակշիռ լինելը հաստատելու համար։

Այս նախաձեռնությամբ Ուկրաինայի գլխավոր հյուպատոսը հանդես է եկել «Լա Սկալա» թատրոնի նոր թատերաշրջանի ծրագրում փոփոխություններ կատարելու ակնկալիքով։ Բանն այն է, որ դեռ հունիսին թատրոնի տնօրինությունը հայտարարել էր, որ հերթական 7֊րդ թատերաշրջանը դեկտեմբերին բացելու է ռուսաստանցի կոմպոզիտոր Մոդեսթ Մուսսորգսու «Բորիս Գոդունով» օպերայով։

Հյուպատոսն իր նամակում նշել է, որ Իտալիայում բնակվող ուկրաինական համայնքը «Լա Սկալայի» ղեկավարության այդ որոշման մասին իմացել է «հսկայական հիասթափությամբ և ափսոսանքով»։ Նա առաջարկել է վերանայել «Լա Սկալայի» թատերաշրջանի ծրագիրը, «որպեսզի արգելափակվեն քարոզչության բոլոր տարրերը։ Նա մաղթել է, որպեսզի մոտենան այն ժամանակները «երբ Ուկրաինայի սահմանները, դրա հետ նաև մեր մայրացամաքում խաղաղությունը, կվերականգնվի» և «ռուսական մշակույթը կկարողանա կրկին ազատվել իր քաղաքական իրականությունից»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 290 անգամ