Մարինա Դավիդովա․ « Իմ ձայնը պետք է լսելի լինի»11.25.2022
Ռուսաստանցի հայտնի թատերական քննադատ, «Տեատր» հանդեսի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմից հետո Եվրոպա արտագաղթած Մարինա Դավիդովան նշանակվել է Զալցբուրգի փառատոնի դրամատիկական ուղղության ծրագրի համակարգող։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Զալցբուրգի փառատոնի կառավարիչ Մարկուս Հինթերհոյզերը կարծիք է հայտնել, որ Մարինա Դավիդովայի ղեկավարությամբ միջազգային երաժշտական կյանքում մեծ դերակատարություն ունեցող իրենց միջոցառումը կստանա առավել մեծ ընդգրկում։
«Յուրաքանչյուր հայտնի մարդ, այդ թվում նաև մշակութային ոլորտին պատկանող, իր խոսքերով ձևավորում է հանրային կարծիք։ Քաղաքական ցնցումների պահերին նրա ձայնն առանձնահատուկ կարևոր է։ Եվ ես անձամբ գտնում եմ, որ իմ ձայնը պետք է լսելի լինի։ Բայց արվեստը չպետք է դառնա ոչ գրաքննության զոհ, ոչ այսրոպեական քաղաքական հանգամանքների կամ փոփոխվող հասարակական կարծիքների պատանդ»,֊ նշել է Դավիդովան և ավելացրել, որ իր նոր աշխատանքն առաջին հերթին հետաքրքրում է թատերական հետազոտությունների համոզչության և խորքայնության առումով։
Մարինա Դավիդովան Ռուսաստանից հեռացել է 2022թ․֊ի մարտին։ Մինչ այդ նա հանդես էր եկել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» դեմ հրապարակմամբ, որից հետո իր հասցեին ստանում էր սպառնալիքներ։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։
![](upload/Marina Davidova Zaktsburgi tnoren.jpg)