Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է թատերական գործի հայտնի կազմակերպիչ Վալերի Շադրինը

12.05.2022

Դեկտեմբերի 3֊ին, երկարատև հիվանդությունից հետո, Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, 83 տարեկանում մահկանացուն է կնքել Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի նախագահ, Թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիայի նախագահ Վալերի Շադրինը։

Վալերի Շադրինի ավանդը մեծ է թե ռուսական և թե միջազգային թատերական արվեստի զարգացման գործում։ Նրա նախաձեռնությամբ հիմնադրված չեխովյան միջազգային թատերական փառատոնը գործունեության 30 տարիների ընթացքում վերածվել է խոշոր և ճանաչված միջոցառման, որին մասնակցելն իսկ լուրջ երաշխիք է ցանկացած թատերախմբի պրոֆեսիոնալ արժանիքների վերաբերյալ։

Շադրինի նախաձեռնությամբ է ստեղծվել նաև մեկ այլ խոշոր և իրադարձային թատերական նախագիծ՝ Համաշխարհային թատերական օլիպիադան։ Այն կայացել է 2001թ․֊ին, որի նշանաբանն էր Ջորջ Սթրելերի գրքի խորագիրը, «Թատրոն մարդկանց համար»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 222 անգամ