Ճապոնացի պարողը՝ Կիևի բալետի գեղարվեստական ղեկավար12.12.2022
Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան բալետի թատերախումբն այս թատրոնի պատմության մեջ առաջին անգամ կղեկավարի ճապոնացի մասնագետ։ Դա նախկին պարող Նաբուհիրո Տերադան է։ Այդ մասին Kyodo գործակալության տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Տերադան ծնվել է 1976թ․֊ին, Կիոտոյում։ 11 տարեկանում նա ընդունվել է Կիևի բալետի ուսումնարան, իսկ 1995թ․֊ին դարձել է Ուկրաինայի բալետի պարող։ Այս թատերախմբի կազմում նա հանդես է եկել 20 տարի, իսկ բեմին հրաժեշտ տալուց հետո դարձել է այդ կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարի օգնական։
Այս տարի Կիևի բալետը հյուրախաղերով հանդես կգա Ծագող արևի երկրում։ Նշենք, որ ուկրաինական բալետը ճապոնական կղզիներում վերջին անգամ հանդես է եկել 50 տարի առաջ։