Հայաո Միյաձակին վերադարձել է կինոնկարահանման տաղավար12.13.2022
Ճապոնացի հայտնի անիմատոր Հայաո Միյաձակին, որն ավելի վաղ հայտարարել էր աշխատանքային գործունեությունը դադարեցնելու մասին․2023թ․֊ի ամռանը կթողարկի «Ինչպե՞ս եք ապրում» (How do you live?/ Kimi wa dou ikiru ka?) նոր անիմացիոն կինոնկարը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Ֆիլմը նկարահանվել է նրա հայրենակից գրող Յոսինո Գունձաբուրոյի 1937թ․֊ին հրատարակված գրքի հիման վրա։
Միյաձակին անիմացիայի ոլորտում ճապոնական կինոակադեմիայի կողմից տարվա լավագույն ֆիլմի համար մրցանակի արժանացած առաջին անիմատորն է (1997թ․ «Արքայադուստր Մոնոնոկեն» ֆիլմի համար)։
Միյաձակիի 2001թ․֊ին թողարկած «Ուրվականներից քշվածները» կինոնկարը համարվում է իր ժամանակաշրջանի պաշտամունքային գործերից մեկը։ Այն արժանացել է ճապոնական կինոակադեմիայի մրցանակի, Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ոսկե արջին» (2002թ), «Օսկարի» (2003թ․):
2013թ․֊ին Միյաձակին հայտարարեց կարիերան ավարտելու մասին, սակայն 2017թ․֊ին վերադարձավ գեղարվեստական անիմացիայի աշխարհ հենց այն նպատակով, որպեսզի աշխատի «Ինչպե՞ս եք ապրում» կինոնախագծի վրա։
![](upload/Hayao Miyadzaki Animator.jpg)