Դերասանուհի Չուլպան Խամատովան, դռոնները և հումանիտար օժանդակությունը
12.13.2022

«Ուկրաինական կողմը հասկանում է, որ տեղեկատվական պատերազմի ենթատեքստում Չուլպան Խամատովայի արարքը տալիս է նույնքան օգուտ, ինչպիսին դռոն կամ հումանիտար օժանդակություն մատակարարելն է»,֊ այսպիսի գնահատակ է տվել Նոր Ռիգայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալվիս Հերմանիսը ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով Ռուսաստանից Լատվիա տեղափոխված դերասանուհի Չուլպան Խամատովային, որը իր մասնագիտական գործունեությունը այժմ իրականացնում է նրա ղեկավարած թատերախմբում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «lenta.ru»֊ին։
Հերմանիսը նաև նշել է, որ Ուկրաինայի ղեկավարի վարչախումբը ողջունում է Խամատովային և նրա արարքները։
Ավելացնենք, որ Չուլպան Խամատովան անցյալ ամիս Լատվիայում ճանաչվել է տարվա դերասանուհի։ Այդ պարգևին նա արժանացել է Նոր Ռիգայի թատրոնում բեմադրված «Post Scriptum» մոնոներկայացման մեջ կերտած կերպարի համար։
Բեմադրությունը նվիրված է Ռուսաստանի խղճին, գիտակցությանը և ենթագիտակցությանը՝ այսօր այդ երկրի մասնակցությամբ իրականացվող քաղաքական քայլերի համատեքստում։ Բեմադրության մեջ օգտագործվել են Մոսկվայի իր տան շքամուտքի մոտ սպանված լրագրող Աննա Պոլիտկովսկայայի լրագրողական նյութերը և Ֆյոդոր Դոստոևսկու «Դևերը» վեպից հատվածներ։
Այս թեմայով այլ հղումներ-1