Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Կրակի ոգին» փոքրաթիվ և բնիկ ժողովուրդների ստեղծած կինոնկարների փառատոնն է

12.15.2022


Ռուսաստանի Խանտի֊Մանսիյսկ քաղաքում (Տյումենի մարզում) արդեն 20 տարի անցկացվող «Կրակի ոգին» միջազգային կինոփառատոնը վերակառուցել է իր ձևաչափը և որդեգրել է նոր հայեցակարգ, որի գործունեության կարևոր մասերից մեկը կդառնա աշխարհի փոքրաթիվ և բնիկ ժողովուրդների ստեղծած կինոնկարների ստուգատեի անցկացումը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Արդեն հայտնի է, որ եկող տարի․ 2023թ․֊ին այդ միջոցառումը տեղի կունենա մարտի 3-6֊ին և այն կգլխավորի սերբ հայտնի կինոգործիչ և ռեժիսոր Էմիր Կուստուրիցան։

Փառատոնի հատուկ նախագծերի շրջանակներում նաև նախատեսված է հինգ լաբորատորիաների անցկացում։

Ռուս հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Սոլովյովի հիմնադրած «Կրակի ոգին» փառատոնին հատուկ հյուրի կարգավիճակով 2023թ․֊ին կմասնակցի Հնդկաստանը, որի պատվիրակության անդամներից է «Միլիոնատերը ետնախորշերից» հայտնի կինոնկարի ձայնային ռեժիսոր, «Օսկարի» և BAFTA֊ի դափնեկիր Ռեսուլ Փուքետին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 361 անգամ