Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պատերազմի դեմ հանդես եկածների փոխարեն նոր մարդիկ են նշանակվել

12.16.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով «Կռուգ դոբռա» («Բարու շրջան») պետական հիմնադրամի քաղաքական խորհրդի հոգաբարձուների խորհրդից հեռացվել են դերասանուհիներ Չուլպան Խամատովան և Քսենիա Ռապպոպորտը։ Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»֊ն՝ հղում անելով Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական կայքին։

«Կռուգ դոբռա» («Բարու շրջան») հիմնադրամը Պուտինի հրամանագրով ստեղծվել է 2021թ․֊ին՝ ծանր և քրոնիկ հիվանդություններով երեխաների օժանդակության նպատակով։

Համաձայն ՌԴ նախագահի հրամանագրի, ազատված երկու հանրահայտ դերասանուհիների փոխարեն հիմնադրամի հոգաբարձուների կազմում ընդգրկվել են երեխայի իրավունքների պաշտպան Մարիա Լվովա֊Բելովան և տիեզերագնաց֊օդաչու Օլեգ Նովիցկին։

Հիշեցնենք, որ Չուլպան Խամատովան և Քսենիա Ռապպոպորտը հանդես են եկել ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժելու քննադատությամբ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 284 անգամ