ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իննա Չուրիկովային հրաժեշտը․․․ 01.16.2023
2023թ. Հունվարի 14֊ին, 79 տարեկանում կյանքից հեռացած Մոսկվայի «Լենկոմ» թատրոնի դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իննա Չուրիկովային հրաժեշտի արարողությունը կկայանա նրա հայրենի թատրոնում, հունվարի 17֊ին։ Հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։
Մոսկովյան նշանավոր թատրոնում ավելի քան 45 տարի աշխատած Չուրիկովան մասնագիտական կրթությունն ստացել է նախ Ստանիսլավսկու անվան թատրոնի ստուդիայում, ապա՝ Մոսկվայի Շչեպկինի անվան թատերական ինստիտուտում։
Իր բեմական դեբյուտը դերասանուհին կատարել է 1965թ֊ին Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնում, ապա, որոշ ժամանակ անց, տեղափոխվել հայտնի ռեժիսոր Մարկ Զախարովի գլխավորած «Լենկոմ»։
Կինոյում Չուրիկովան հանդես է եկել դեռ ուսանողական տարիներից; Իսկ ընդհանրապես, նկարահանվել է 60 ֆիլմերում և սերիալներում, այդ թվում «Ես քայլում եմ Մոսկվայում», «Այն նույն Մյունհաուզենը», «Վասսա», «Ռազմա֊դաշտային սիրավեպ», «Սկիզբ» և այլն։