Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է թատերական ռեժիսոր Յուրգեն Ֆլիմը

02.07.2023


81 տարեականում մահացել է գերմանացի հանրահայտ թատերական ռեժիսոր Յուրգեն Ֆլիմը։ Այդ մասին «Der Spiegel»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Նա նաև հայտնի է որպես թատերագետ, գերմանագետ և սոցիոլոգ։

Ֆլիմի կարիերան թատրոնում սկսվել է 1968թ․֊ից, երբ ընդունվել է Մյունխենի կամերային թատրոն որպես հայտնի ռեժիսորներ Ֆրից Քարտների և Քլաուս Փայմանի օգնական։

Նրա գործունեության մեջ մեծ վերելքը սկսվել է 1985 թ․֊ին, երբ սկսեց աշխատել Համբուրգի Տալիյա թատրոնում։ Նրա ներդրած ջանքերի արդյունքում այդ մշակութային հաստատությունը մինչև 200ճ-թ․֊ն համարվել է Գերմանիայի թատերասերների կողմից ամենապահանջարկված թատրոնը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 371 անգամ