Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լիա Ախեջակովայի մասնակցությամբ բեմադրությունը չեղյալ է համարվել

02.08.2023


Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի պաշտոնական կայքը և մի շարք ռուսական լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել այն մասին, որ հայտնի դերասանուհի Լիա Ախեջակովայի մասնակցությամբ փետրվարի 13-ին, 28-ին և մարտի 29֊ին հայտարարված «Խաղ ջին» բեմադրության ցուցադրությունները չեղյալ են համարվել և դրանց համար վաճառված տոմսերը ուժի մեջ են այլ ներկայացումների համար։ Նշվում է նաև, որ ցանկացողները իրենց տոմսերը կարող են վերադարձնել այն տոմսարկղերին, որտեղից ձեռք են բերել։

Բեմադրությունը չեղյալ հայտարարելու մասին որևէ բացատրություն չի հրապարակվել։




Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 356 անգամ