Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը 5 տարով դատապարտվել է ազատազրկման

02.15.2023

Ռուսաստանի Օմսկ քաղաքի Պերվոմայսկի շրջանային դատարանը 5 տարով ազատազրկման է դատապարտել այդ քաղաքի «Հինգերորդ թատրոն» դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկիտա Գրինշպունին։ Նա մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերի կաշառակերության մեջ։ Այդ մասին «rbc.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավարը բացի ազատազրկումը, պատիժը կրելուց հետո զրկվել է պետական մշակութային հաստատություններում վարչա֊տնտեսական և կազմակերպչական գործունեություն իրականացնելու իրավունքից։

Գրինշպունից բռնագանձվել է 4,2 մլն ռուբլի, որը նա ձեռք էր բերել որպես կաշառք, ինչպես նաև 1,5մլն ռուբլի իր իսկ ղեկավարած թատրոնին հասցրած վնասի դիմաց։

Քննության տվյալներով թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավարը օմսկցի գործարարներից մեկին որպես ռեժիսոր ընդգրկել է իրենց կոլեկտիվի կազմ և նրա անունից պատրաստել բեմադրություններ և ամեն անգամ գործարարից ստացել է ընդհանուր առմամբ 4,2 մլն կաշառք։ Բացի այդ, նա բեմադրությունների հետ կապված պայմանագրեր է կնքել տարբեր գործարարների հետ՝ բեմադրությունների լույսերի տեղադրման և այլ տեխնիկական խնդիրների հետ կապված։ Սակայն, իրականում, թատրոնում այդպիսի աշխատանքներ չեն կատարվել, սակայն գեղարվեստական ղեկավարն այդ գործարարներին 2016-2018թթ․֊երի ընթացքում վճարել է ավելի քան 1,5 մլն ռուբլի։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 343 անգամ