Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Օսկար»–ը կունենա իր ճգնաժամային խումբը

03.01.2023


ԱՄՆ կինեմատոգրաֆիական արվեստների և գիտության ակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչները ստեղծել են ճգնաժամային խումբ՝ հաշվի առնելով անցյալ տարվա մրցանակաբաշխության ժամանակ հայտնի դերասան Ուիլ Սմիթի աղմկահարույց արարքը: Խումբը պետք է վերահսկի մրցանակաբաշխության արարողության ողջ ընթացքը : Այդ մասին «pagesix.com»–ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»–ը:

Ակադեմիայի գլխավոր տնօրեն Բիլլ Քրամերը տեղեկացրել է, որ խումբն ստեղծվել է ցանկացած բնույթի արտակարգ իրավիճակի դեմ պայքարելու համար: «Մենք ունենք մի ամբողջ ճգնաժմային թիմ և շատ ծրագրեր, ինչպիսիք երբևէ չենք ունեցել: Մենք մշակել ենք շատ սցենարներ: Այնպես որ, հուսով ենք, որ պատրաստ կլինենք այն ամենին, ինչը մենք չենք կարող կանխատեսել հենց ուղղակի այս պահին, բայց պլանավորում ենք , եթե հանկարծ դա տեղի ունենա»,– հայտարարել է Քրամերը:

Անցյալ տարի, մարտ ամսին, «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ միջոցառման հաղորդավար Քրիս Ռոքն անհաջող կատակել էր Սմիթի կնոջ հասցեին: Ռոքը տիկնոջը համեմատել էր «Զինվոր Ջեյնը» ֆիլմի հերոսուհու հետ, որի մազերը շատ կարճ են կտրված: Սմիթի կնոջ մազերը նույնպես շատ կարճ էին կտրված, բայց դա նա արել էր հիվադոթւթյան պատճառով: Այդ համեմատությունը խորապես վիրավորել էր Ուիլ Սմիթին: Նա բարձրացել էր բեմ , ապտակել հաղորդավարին և բղավել, որ չհամարձակվի ծիծաղել իր կնոջ վրա:

Այս միջադեպից հետո ամերիկյան կինոակադեմիան 10 տարով արգելել է արտիստին մասնակցելու իր կազմակերպած միջոցառումներին. Իսկ Սմիթն էլ, իր հերթին, այս աղմուկի հետևանքով հեռացել է ԱՄՆ կինեմատոգրաֆիական արվեստների և գիտության ակադեմիայից:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 315 անգամ