Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սկսվել են արհեստական բանականությամբ ստեղծված սցենարով առաջին սերիալի նկարահանումները

03.06.2023


Ռուսական СТС հեռուստատեսությունը նախաձեռնել է այդ երկրի կինոարդյունաբերության մեջ առաջին իրավիճակային կատակերգական (սիտկոմ) սերիալի արտադրությունը, որի սցենարը գրել է նեյրոնների ցանցը: Այդ մասին տեղեկացնում է «Թագլուր»–ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»–ին:

Սցենարի ստեղծման նախաձեռնող կողմերից մյուսը ուսանողական «Skillbox» կրթական հարթակն է:

Սերիալը 5 անդամից բաղկացած Սիդորովների ընտանիքի՝ հայրիկի, նրա տիկնոջ, այսինքն՝ մայրիկի, զոքանչի, փեսայի և որդու մասին է, որոնք ապրում են սովորական կյանքով, մինչև, ինչ–որ պահի, ընտանիքի գլխավորը հասկանում է, որ շրջապատված են տարօրինակ իրականությւամբ: Սիդորովները չեն կարողանում թողնել բնակարանը և մշտապես լսում են կադրից դուրս հնչող ծիծաղի ձայն: Այդ ժամանակ հերոսը հասկանում է, որ իր ընտանիքի անդամները դարձել են սերիալի հերոսներ: Նա որոշում է ստեղծված այդ կացությունից դուրս գալ:

«Այնպիսի նախագծերը, ինչպիսին «Սիդորովներ»–ն է հնարավորություն են ասելու սեփական խոսքդ: Քանի որ, ի տարբերություն դասական սիտկոմների, այստեղ շրջանակներ չկան և կարելի է ազատ զգալ»,– նշել է սերիալի ռեժիսոր Սերգեյ Զնամենսկին և ընդգծել, որ վստահ է, որ իրենց սկսած այս նախագծից կարող է ստեղծվել նոր ձևաչափ, որը հատկապես կհետաքրքրի երիտասարդական լսարանին:

Նեյրոցանցի միջոցով սիտկոմի սցենար ստեղծելու համար նախաձեռնողները համապատասխան ծրագրում ներբեռնել են СТС հեռուստատեսության արտադրած ֆիլմերի մի շարք սցենարներ, որոնք վերլուծելով և մշակելով նեյրոցանցը սովորել է ինքնուրույն որոշակիացնել սցենարի կառուցվածքի հիմնական տարրերը: Այդ մասին տեղեկացնում է հեռուստատեսության մամլո ծառայությունը:

«Մենք ձգտում ենք նվազեցնել ստացված նյութի ուղղումները»,– նշել են հեղինակները: Նրանք բացատրել են, որ վերցնում են իրավիճակը, որը գրել է նեյրոցանցը և փորձում են մարդկային մեթոդներով և պրոֆեսիոնալ որակներով այն բացատրել, հիմնավորել: Նույնիսկ, եթե գրվածի մեջ չկա տրամաբանություն, նրանք այդ տեքստերում նաև դա են փնտրում և ավելացնում...


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 257 անգամ