Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պտախան կապի դուրս չի գալիս

03.09.2023

Ռուսաստանցի հայտնի ռեպ–կատարող Պտախան (Դավիդ Նուրիևը) Դոնեցկում ընկել է հրետակոծության տակ և կապի դուրս չի գալիս: Այդ մասին «ՏԱՍՍ»–ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»:

Ռեպերի հեռախոսը անջատված է: Նա ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող Դոնեցկ էր մեկնել համերգային ելույթների:

Ռեպերի հետ կապի բացակայությունը հաստատել է արտիստի PR տնօրեն Մարինա Եվստիֆեևան:

Ռուսական լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ իր տրամադրության տակ կա տեսագրություն, որտեղ զինվորական սաղավարտ դրած Պտախան «սելֆի» է անում և որտեղ լսվում են նաև պայթյունի ձայներ: Այդ տեսագրությունն ուղարկելուց հետո ռեպերն այլևս կապի դուրս չի եկել:

Նրա PR տնօրենը նաև նշել է, որ Պտախան Դոնեցկ հյուրախաղերի է մեկնել մեկ շաբաթով:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 227 անգամ