Ռեժիսոր Բորիս Պավլովիչի բեմադրությունը կրկին արգելափակվել է 03.27.2023
Սանկտ֊Պետերբուրգի Լենսովետի թատրոնը չեղյալ է համարել «Ջենթլմեն Տրիստրամ Շենդիի կյանքը և կարծիքները» բեմադրության ցուցադրությունները։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։
Լորենս Սթերնի վեպի հիման վրա ռեժիսոր Բորիս Պավլովիչի բեմադրությունը, ռուսական հեղինակավոր «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության շրջանակներում պետք է մարտի 28֊ին ցուցադրվեր Մոսկվայում։ Այն 8 անվանակարգերում հավակնում է այդ պատվավոր ստուգատեսի պարգևներին։ Բայց մարտի 17-ին հայտարարություն տարածվեց բեմադրությունը Մոսկվայում ցուցադրելու անհնարինության մասին։ «Լենսովետի» թատրոնում այդ որոշումը պատճառաբանել էին մեկ այլ հարթակում բեմադրությունը ցուցադրելու «Տեխնիկական հիմնախնդիրներով»։ Թատրոնի ղեկավարությունը նաև տեղեկացրել էր, որ փառատոնի մրցութային հանձնաժողովը այն դիտելու համար կժամանի Պետերբուրգ։ Այդ մասին իր հաստատումն էր բարձրաձայնել նաև «Ոսկե Դիմակի» մամլո ծառայությունը։
Սակայն, բեմադրության ապրիլի 18֊ին նախատեսված ցուցադրությունը անհայտ պատճառներով հանվել է ազդագրերից, իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավար Լարիսա Լուպպինան չի կարողացել տալ անհրաժեշտ բացատրություն և այդ իրավիճակն ամփոփել է «Դուք ինքներդ էլ հասկանում եք» նախադասությամբ։
«Ոսկե դիմակ» ի մամլո ծաչայությունը հայտնել է, որ իրենց ղեկավարությունը «Լենսովետի» թատրոնից նամակ է ստացել, որով տեղեկացրել է ապրիլի 18֊ի ներկայացումը փոխելու մասին։ Դա նշանակում է, որ հանձնաժողովը չի կարողանա դիտել բեմադրությունը մինչև մրցոիյթի ծրագրի եզրափակումը; Այդ պատճառով բեմադրությունը և մասնավոր անվանակարգերը չեն քննարկվի մրցանակակիրներին որոշելիս։
Նշենք, որ նախորդ «Ոսկե դիմակ» փառատոնի ժամանակ չեղյալ էր համարվել ռեժիսոր Բորիս Պավլովիչի «Ջուդիթ» բեմադրությունը։