Առաջարկել են Մելաձեին զրկել կոչումներից և Ռուսաստանի քաղաքացիությունից03.29.2023
Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը ստացել է գրություն, որով հեղինակը խնդրել է ստուգել երգիչ Վալերի Մելաձեի Ուկրաինայի զինված ուժերին ֆինանսավորելու մասնակցությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ria.ru»֊ին։
Այդ գրության հեղինակը Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինն է։ Նա նաև նշել է, որ Մելաձեի համերգային գործունեությունը Ռուսաստանում թեև սահմանափակվել է, սակայն նա ակտիվ ելույթներով հանդես է գալիս արտասահմանում։
«Շատ քաղաքացիների մոտ հարց է ծագել, թե արդյո՞ք Մոսկվայում և Դուբայում կորպորատիվներում աշխատած դրամական միջոցները չեն ուղղվում որպես օժանդակություն, Ուկրաինայի զինված ուժերին»,֊ գրել է Բորոդինը։
Նա նաև նշել է, որ Մելաձեն մեկ անգամ չէ, որ քննադատորեն է արտահայտվել «հատուկ գործողության» մասին, իսկ հունվարին, Դուբայում կայացած կորպորատիվ համերգի ժամանակ պատասխանել է «ուկրաինական նացիոնալիստներին»։
Այս ամենից հետո Պետդումայում առաջարկել են Մելաձեին զրկել կոչումներից և Ռուսաստանի քաղաքացիությունից։