Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

92֊ամյա Քլինտ Իսթվուդը կնկարահանի իր 40֊րդ ֆիլմը

04.03.2023

Ամերիկացի հայտնի ռեժիսոր և դերասան, 92֊ամյա Քլինտ Իսթվուդը սկսել է իր վերջին ֆիլմի արտադրության աշխատանքները։ Այդ մասին «discussingfilm.net»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

«Երդվյալ ատենակալ թիվ 2» վերնագրով ֆիլմը սպանության մասին դատական քննության գործընթաց է, որի գլխավոր հերոսը երդվյալ ատենակալներից մեկն է, որի պատճառով տեղի է ունեցել սպանությունը։Նա կանգնել է դժվարին ընտրության առաջ։

Սա ռեժիսոր Քլինթ Իսթվուդի 40-րդ գեղարվեստական ֆիլմն է։ Այսպիսի բեղուն բեմադրական գործունեությունը, ինչպես և նրա դերասանական կարիերան, Հոլլիվուդի պատմության մեջ եզակի երևույթ է։ Նա «Օսկարի» քառակի դափնեկիր է։

Ֆիլմի նկարահանումները կիրականացվեն « Warner Bros» կինոստուդիայում, որի հետ Իսթվուդը համագործակցում է ավելի քան 50 տարի։ Թե երբ կսկսվեն նկարահանումները, դեռ անհայտ է։ Հայտնի չէ նաև դերասանների կազմը։ Սակայն, Իսթվուդը բարձրաձանել է, որ գլխավոր դերակատարը հավանաբար կլինի հոլլիվուդյան հայտնի մի արտիստ։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 245 անգամ