Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մասնագիտական բուհը սկսել է հրատարակել մասնագիտական հանդես

04.06.2023


Օրերս լույս է տեսել Մոսկվայի Պետական թատերական արվեստների ինստիտուտի (ГИТИС-ի) ուսանողների նախաձեռնությամբ հրատարակվող «Տեատրալնայա ժուռնալ» հանդեսի առաջին համարը։ Այդ մասին «gitis.net»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

ГИТИС-ի ռեկտորն Գրիգորի Զասլավսկին վստահություն է հայտնել, որ թատերական կյանքը նախկինի պես հետաքրքիր է և իրենք այդ հանդեսի էջերում պատրաստ են հետաքրքիր հոդվածներով հանդես գալ։

Նախագծի հեղինակները մտադիր են հրապարակել ոչ միայն քննադատական հոդվածներ, այլ նաև թատրոնի տեսության և պատմության, հիմնախնդիրների, դերասանների մասին նյութեր։ Նրանք նախատեսել են մինչև 2023թ․֊ի ավարտը հրատարակել հանդեսի 5 համար։

Ի դեպ, նախատեսվում է, որ հանդեսը կունենա նաև տեսագրված տարբերակը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 167 անգամ