Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փարիզը կրկին վերապրում է մեծն Պիկասսոյի մասին հուշերը

04.12.2023


Անցած շաբաթ օրը լրացել է նկարչի մահվան 50֊ամյակը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ru.euronews.com»֊ին։

Ըստ Ֆրանսիայի մշակույթի նախարարության հայտարարության, 2023 թ․֊ի ընթացքում վրձնի վարպետի պատվին կկազմակերպվեն ավելի քան 40 թեմատիկ ցուցահանդեսներ, որոնց ծրագիրը մշակել է ֆրանս֊իսպանական կառավարական հանձնաժողովը։

Հիշատակի գլխավոր կենտրոններից մեկը դարձել է Փարիզի Մարե թաղամասում գտնվող Պաբլո Պիկասսոյի անվան Ազգային թանգարանը, որի ցուցասրահների ձևավորումն իրականացրել է բրիտանացի դիզայներ Փոլ Սմիթը։ Նրա մտահղացմամբ, պատերը ներկել են տարբեր գույներով, որպեսզի այցելուներին ընկղմեն վարպետի ստեղծագործական այս կամ այն ժամանակաշրջանի մեջ։ Այսպես, ամենից մռայլ նկարները, որոնք վերաբերվում են նրա ստեղծագործության «Կապույտ ժամանակաշրջանին», ներկայացված են մուգ կապույտ ֆոնի վրա, իսկ այն դահլիճի պատերին, որտեղ ցուցադրվում է խեցեգործության հավաքածոն, բրիտանացի դիզայները փակցրել է հարյուրավոր սպիտակ ափսեներ։

Փարիզի Պիկասսոյի անվան Ազգային թանգարանի տնօրեն Սեսիլ Դեբրեի գնահատմամբ․ «Հումոր, որոշակի օտարվածություն և թեթևություն․․․ Այսպես պետք է բնութագրել Փոլ Սմիթի տեսլականը»։ Նա ընդգծել է, որ ցանկացել են Պիկասսոյի աշխատանքները ցուցադրել նորովի, մի փոքր ոչ կարծրատիպով՝ հեռանալով սովորական դարձած ծիսականությունից․․․


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 199 անգամ