Ասիա֊ամերիկյան «ՄՈՒ» թատրոնը 30 տարեկան է04.27.2023
ԱՄՆ Մինեսոտա քաղաքում գործող Ասիա֊ամերիկյան «ՄՈՒ» թատրոնը Մայիսի երկրորդ տասնօրյակում հանդիսավոր կնշի իր հիմնադրման 30֊ամյակը։ Իր ստեղծագործական սերունդներին և մշակութային հաստատության անցած ճանապարհին թատրոնը կանդրադառնա ժառանգության տոնակատարությունների մեկամսյակի ընթացքում, որի բարձրակետը կլինի փորձագիտական և մասնագիտական ազդեցիկ ներկայություն և մասնակցություն ապահոված գիտական կոնֆերանսը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «americantheatre.org»֊ին։
«Մեր 30-ամյակը թվում է իդեալական ժամանակամիջոց, որպեսզի ոչ միայն հայացք նետենք ՄՈՒ֊ի պատմությանը, այլև դրա ստեղծմանը և վերելքին՝ ազգային ենթագիտակցության մակարդակի վրա տեղադրելու համար», ֊ հայտարարել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Լիլի Թունգ Քրիսթալը։
Նա նաև նշել է, որ, ինչպես իրենց համայնքն է կայուն, այնպես էլ ասիական֊ամերիկյան թատրոնն է ստեղծման օրվանից կայուն։ Դրա վկայությունն է նաև այն, որ թատրոնի ավագ սերնդի ներկայացուցիչները այսօր տոնին մասնակցում են երիտասարդ արվեստագետների հետ միասին, որոնք հնարավորություն ունեն իրենց գործերը ներկայացնել և հաղորդակցվել միմյանց հետ։
ՄՈՒ թատրոնը ԱՄՆ֊ի Ասիա֊ամերիկյան խոշորագույն մշակութային հաստատություններից է; Այս թատերախումբը Միջին արևմտյան Ամերիկայի ամենախոշոր արվեստի օջախն է, որը բեմադրությունների տարբեր ձևաչափերով իր հանդիսատեսներին է ներկայացնում ասիա֊ամերիկյան փորձառության թեմաներ՝ ավանդական և ժամանակակից ձևաչափերի համաձուլմամբ։ ՄՈՒ֊ն ձգտում է փառաբանել և ընդարձակել ասիա֊ամերիկյան համայնքի հնարավորությունները, միաժամանակ օժանդակելով արտիստների նոր սերունդների ձևավորման գործին և կրթական ծրագրեր իրականացմանը։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։