Ե․Միրոնովի մասնակցությամբ բեմադրությունը հեռացրել են թատրոնի խաղացանկից 05.03.2023
Մոսկվայի Ազգությունների թատրոնի խաղացանկից հանվել է այդ թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Միրոնովի գլխավոր դերակատարմամբ «Իվանով» բեմադրությունը։ Այդ մասին Telegram֊ալիքում թատերական քննադատ Արինա Բորոդինայի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «kinoafisha.info»֊ին։
Ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ նման որոշում թատրոնի ղեկավարն անձամբ չի կայացրել։ Դա կատարվել է չինովնիկների կամքով, որոնք ողջունելի չեն համարել բեմադրության ռեժիսորի Ռուսաստանից հեռանալու վերջերս կայացրած որոշումը։
Ինքը՝ Միրոնովը, առայժմ չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը։
Ավելացնենք, որ Եվգենի Միրոնովը Մոսկվայի Ազգությունների թատրոնը ղեկավարում է արդեն 17 տարի։ Այդ ընթացքում նա իրեն դրսևորել է ոչ միայն որպես հմուտ գեղարվեստական ղեկավար, այլև որպես դերասան մասնակցել է բազմաթիվ բեմադրություններում։ Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, վերջերս նրա համար առաջանում են ինչ֊ինչ անսպասելի խնդիրներ։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։