Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փաստերի անճշտությունները չեն նվազեցրել ֆիլմի գեղարվեստական արժանիքները

05.03.2023


Ռուսական օսկարակիր «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմը առատ է ոչ միայն գեղարվեստական արժանիքներով, այլև առաջին հայացքից շատերի համար աննկատելի, բայց և այնպես՝ վրիպակներով։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «blitz.plus»֊ին։

Այդ վրիպակները ի հայտ են բերվել միայն տարիներ անց։

Պարզվել է, որ ֆիլմի ռեժիսոր Վլադիմիր Մենշովը չի էլ մտածել շատ փաստերի համապատասխանությունը ստուգելու մասին, որն էլ այսօր կինոն գնահատողների մեջ առաջացրել է հակասական զգացումներ։

Այսպես, ըստ ռեժիսորական մտահղացման, կինոնկարի գործողությունները ծավալվում են 1958 թ․֊ին։ Ստացվում է,որ հերոսներն ինչ֊որ մի հրաշքով հայտնվել են ապագայում։ Այլ կերպ, ինչպե՞ս բացատրել այդ հանգամանքը, եթե նկատի առնենք, որ կինոնկարում հնչող «Ջամայկա» երգը Ռոբերտինո Լորետտիի կատարմամբ թողարկվել է միայն 1962 թ․֊ին։

Տեսարաններից մեկում ֆիլմի հերոսուհիներից Լյուդմիլան մետրոյում ընթերցում է Ռեմարկի «Երեք ընկեր» վեպի ռուսերեն հրատարակությունը։ Իսկ իրականում գերմանացի հեղինակի այդ ստեղծագործության առաջին թարգմանությունը ռուսերեն տպագրվել է միայն 1959թ․֊ին։

Հիշատակվում է նաև այն փաստը, որ ռուսաստանցի բանաստեղծ Անդրեյ Վոզնեսենսկու ֆիլմում օգտագործված գործերը նույնպես նշված 1958 թ․֊ի հետ կապ չունեն, այլ ստեղծվել են ավելի ուշ շրջանում։

Անշուշտ, այս փաստերը չեն կարող ազդել ֆիլմի գեղարվեստական արժանիքների վրա, որոնց լավագույն վկայություններից մեկը 1981 թ.-ին ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր մրցանակին արժանանալն է։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 223 անգամ