Ձերբակալվել են ռեժիսոր Ժենյա Բերկովիչը և դրամատուրգ Սվետլանա Պետրիյչուկը
05.05.2023

Մոսկվայի օդանավակայաններից մեկում ձերբակալել են ռեժիսոր Ժենյա Բերկովիչին և դրամատուրգ Սվետլանա Պետրիյչուկին։ Այդ մասին սոցիալական ցանցում Բերկովիչի ամուսնու տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «msk1.ru»֊ին:
Դերասանուհի Յուլիա Աուգը այդ տեղեկատվությանն ավելացրել է, որ ձերբակալությունները կապված են այդ երկու արվեստագետների 2020թ․֊ին պատրաստած «Ֆինիստ պարզ բազե» բեմադրության հետ, որն, ի դեպ, 2022թ․֊ին արժանացել է Ռուսաստանի ամենահեղինակավոր թատերական մրցանակին՝ «Ոսկե դիմակին»։
«Ֆինիստ պարզ բազե» բեմադրությունը նվիրված է այն կանանց, որոնք որոշել են «վիրտուալ ամուսնանալ արմատական իսլամի ներկայացուցիչների հետ և գնալ նրանց մոտ՝ Սիրիա»։ Բեմադրության մեջ օգտագործվել են իրական դատավճիռներ և հարցաքննությունների արձանագրություններ այդպիսի քայլ կատարած ռուսաստանցի, ղազախստանցի և ուզբեկստանցի կանանց հետ։
Բերկովիչը և Պետրիյչուկը մեղադրվում են ահաբեկչությունն արդարեցնելու մեջ։