Վախենում են, որ Բերկովիչի բեմադրությունը կարթնացնի «իշխանության մարմինների անկայունթյուն»
05.11.2023

«Սվետլանա Պետրեյչուկը ևԺենյա Բերկովիչը գրել են խաբված ռուսաստանցի կանանց մասին, պարզապես խաբվածների մասիմ։ Ես հիմա քաղաքականության մասին չեմ խոսում, ոչ մի դեպքում։ Մենք հասկանում ենք, որ ինչ֊որ մեկը ցանկացել է, բայց մենք մտածող մարդիկ ենք, մեր պետությունը խելքով պետություն է, մենք հուսով ենք։ Մի՞թե կարելի է ձեռնաշղթաներ հագցնել երկու աղջիկների, որոնք գրել են դժբախտ կանանց մասին․․․»,֊ հայտարարել է Ռոզենբաումը և նշել, որ չափը շատ են անցել, պետք է միացնել ետընթաց արագություն։
Դահլիճը Ռոզենբաումի խոսքերն ընդունել է ծափահարություններով։
Հիշեցնենք, «Ֆինիստ պարզ բազե» բեմադրության գործով քննությունը հենվել է «ապակառուցողական» քննության վրա, որի հիմքում, ըստ ռեժիսոր Բերկովիչի փաստաբանի, ընկած է կեղծ գիտություն։ Բեմադրության մեջ դիտարկել են Ռուսաստանում արգելված ահաբեկչական իսլամական պետության գաղափարախոսություն, ինչպես նաև արմատական ֆեմինիզմի տարրեր։ Փորձագետները կարծիք են հայտնել, որ բեմադրությունը կարող է արթնացնել «իշխանության մարմինների անկայունթյուն»։
Այս թեմայով այլ հղումներ-1