Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կյանքից հեռացել է 1960-1970֊ական թթ․ մեծ էկրանի աստղ Հելմուտ Բերգերը

05.18.2023


Այսօր, մայիսի 18֊ին, 78 տարեկանում Զալցբուրգ քաղաքում կյանքից հեռացել է 1960-1970֊ական թվականների մեծ էկրանի ավստրիացի աստղ Հելմուտ Բերգերը։ Նա հիմնականում համագործակցել է իտալացի նշանավոր ռեժիսոր Լուկինո Վիսկոնտիի հետ։

Բերգերի դերասանական տաղանդը հայտնաբերողը հենց Վիսկոնտին է եղել։ Մինչ այդ, ապագա աստղը զբաղվում էր Հռոմում իրականացվող բեմադրությունների վիճակագրի համեստ գործունեությամբ։

Առաջին անգամ Բերգերը նկարահանման հրապարակ է դուրս եկել 1966թ․֊ին։ Հիմնականում մարմնավորել է նշանավոր մարդկանց կերպարներ․ «Անեծք» (1969), «Լյուդոբիկոս կամ աստվածների մթնշաղ»(1973), «Բռնություն և պիոն» (1974) և այլ ֆիլմերում։

Բերգերի նկարահանվել է նաև Ֆրենսիս ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» ֆիլմում (1990)։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 222 անգամ