Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ս․ Ռուշդին լուսանկարվել է աջ շրջանակին սև ապակի ունեցող ակնոցով

05.19.2023


Անգլերեն լեզվով ստեղծագործող, ազգությամբ հնդիկ հայտնի գրող Սալման Ռուշդին անցած տարվա օգոստոսի 12֊ին լիբանանցի մի երիտասարդի կողմից դանակով հարձակման ենթարկվելուց և ծանր վիրավորվելուց հետո մայիսի 18-ի երեկոյան առաջին անգամ երևացել է հանրային վայրում։ Նա մասնակցել է Նյու֊Յորքում կայացած գրողների պաշտպանությանը նվիրված մեծ երեկոյին։ Այստեղ նա պարգևատրվել է խոսքի ազատության և գրականության PEN America կազմակերպության պատվավոր մրցանակով, որի նախագահն է եղել։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «newsinfrance.com»֊ին։

Աջ շրջանակին սև ապակի ունեցող ակնոցով առաջին անգամ նա լուսանկարվել է Նյու֊Յորքի Մանհեթեն թաղամասի կենտրոնական այգու մոտ գտնվող Բնության պատմության ամերիկյան թանգարանի դեկորացիաների կարմիր ուղեգորգի վրա։ Նրա այդտեղ գտնվելու մասին չի հայտարարվել, բայց նա հուզված դիմել է հանդիսության 700 մասնակիցներին։

«Ահաբեկչությունը մեզ չպետք է ահաբեկի։ Բռնությունը չպետք է մեզ զսպի։Պայքարը շարունակվում է»,֊ հայտարարել է Ռուշդին իսպաներեն, ֆրանսերեն և անգլերեն։

Օգոստոսի 12֊ին Սալման Ռուշդիին հրավիրել էին Նյու֊Յորքի նահանգի հյուսիսում, Էրի Մեծ լճից ոչ հեռու գտնվող Չատոկուա փոքրիկ քաղաք։ Մինչ նա խոսում էր մշակույթի ու գրականության երկրպագուների հետ, լիբանանյան ծագմամբ մի երիտասարդ ամերիկացի, որին կասկածում են իրանական շիա կրոնական հոսանքին համակրելու մեջ, հարձակվել է գրողի վրա և նրան դանակի 10 հարված հասցրել:

Դրանից հետո հանդիսականները և անվտանգության աշխատակիցները ահաբեկչին վնասազերծել են։ Այժմ նա բանտում է և սպասում է իր դատին։







Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 172 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673674675>>հաջորդ