Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է երգչուհի Թինա Թրները

05.25.2023

83 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկյան ռոքի խոշորագույն ներկայացուցիչ Թինա Թրները։ Նրան անվանում էին «Ռոքի թագուհի»։ո
Երգչուհու ներկայացուցչի հայտարարության մեջ նշված է, որ «Թինա Թրները «ռոք֊ն֊ռոլի» թագուհին խաղաղությամբ հանգչեց երկարատև հիվանդությունից հետ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքից ոչ հեռու գտնվող Կուսնախտ բնակավայրի իր տանը»։

ԱՄՆ֊ում ծնված երգչուհին աշխարհին հայտնի է իր այնպիսի հիթերով, ինչպիսիք են «The Best», «Proud Mary», «Private Dancer», «What՝s Love Got to Do With It»֊ և այլ երգերով։

Թինա Թրները (Աննա Մեյ Բուլլոքը) ծնվել է 1939թ․֊ի նոյեմբերի 29֊ին։ Նրա առաջին ձայնապնակը, որը կոչվում էր «Թինան շրջում է ողջ երկիրը» (Tina Turns the Country On!) թողարկվել է 1974թ․֊ին։ 2000թ․֊ին երգչուհին հայտարարեց իր 40֊ամյա բեմական կյանքը ավարտելու մասին։

Իր ստեղծագործական գործունեության համար Թրները 12 անգամ արժանացել է «Գրեմմի»֊ի։ «Rolling Stone» հանդեսի վարկածով նրա անունը ընդգրկված է «Բոլոր ժամանակների 100 մեծագույն երգչուհիների ցանկում։ 2021թ․֊ին նրա անունը գրվեց ԱՄՆ֊ի Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի «Ռոք֊ն֊ռոլի» փառքի դահլիճում։

2013թ․֊ին Թինա Թրները դարձել է Շվեյցարիայի քաղաքացի և հրաժարվել է ԱՄՆ֊ի քաղաքացիությունից։





Այս թեմայով այլ հղումներ-1

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 203 անգամ