Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անգլիայի կատակերգական մշակույթը Չոսերի և Շեքսպիրի արանքում

06.01.2023


Անգլիայում 15-րդ դարին վերագրվող մի ձեռագիր մատյանում գտել են միջնադարում գրված սթենդ֊ափ կատակերգության տեքստ։ Այդ մասին «phys.org»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Գտածո տեքստում ծաղրում են արքաներին, հոգևորականներին և գյուղացիներին, հանդիսատեսներին խորհուրդ են տալիս զբաղվել հարբեցողությամբ և ցնցել բոլորին ֆարսով։ Այդ տեքստը նոր կողմերից է բացահայտում հանրահայտ անգլիական հումորը և այն դերակատարումը, որն իրականացնում էին միջնադարյան մենակատարները։

Այս տեքստում ներկայացվում է մինչև այժմ եղածներից առաջինը անգլերեն լեզվի մեջ «ուշադրություն շեղող ծովատառեխի» օգտագործումը, միջնադարյան գրականության մեջ խիստ հազվադեպ հանդիպող ձևեր, ինչպես նաև Մոնթի Փեյթոնին արժանի մարդասպան նապաստակին։ Այս բացահայտումը փոխում է Չոսերի և Շեքսպիրի միջև ընկած Անգլիայի կատակերգական մշակույթի մասին պատկերացումները։

Այս բացահայտումը կատարած պրոֆեսոր Ջեյմս Վեյդը նշել է, որ նախկինում հայտնաբերված ձեռագրերում սովորաբար բարձր արվեստի մասունքներ են հանդիպում։ Իսկ «Հիգեի ձեռագիր մատյանում» հայտնաբերված այս տեքստը «մեկ այլ բան է։ Այն խելահեղ է, համառ և այդքանով էլ արժեքավոր»։ Նա նշել է, որ սթենդ֊ափ կատակերգությունը միշտ ենթադրում է ռիսկ, և այս տեքստը ռիսկային է։ «Այստեղ ծաղրի են ենթարկվում և երևելիները և սովորական մարդիկ»։

Վեյդը կարծում է, որ այս տեքստը նախատեսված է եղել հանդիսատեսի առաջ մենակատարի կողմից ներկայացվելու համար։ Հետաքրիքիր է, որ, ըստ նրա, տեքստը ներկայացնող մենակատարը պրոֆեսիոնալ չի եղել։ Ըստ պրոֆեսորի այդ ժամանակներում շատ կատարողներ, հավանաբար, աշխատել են ցերեկվա ժամերին, օրինակ, որպես վար անող կամ փերեզակ, իսկ գիշերները կամ հանգստյան օրերին հանդես են եկել ելույթներով։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 232 անգամ