Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմադրական արվեստում հասած որակի և գեղարվեստական նվաճումների համար

06.20.2023



ԱՄՆ֊ի թատերական խոշորագույն կենտրոնում, Նյու֊Յորքի Բրոդվեյում հրապարակել են թատերական բեմի ռեժիսորների ընկերակցության ամենամյա պարգևներին արժանացածների ցանկը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «americantheatre.org»֊ին։

Պարգևը հիմնադրվել է 1986թ․֊ին և թատերական գործիչներին է տրվում որպես ոլորտում նշանակալից ավանդ ներդրած մասնագետի։ Այն կրում է Բրոդվեյում 1933-1970թթ․երին մեծ հռչակ ստացած թատերական և հեռուստատեսային ռեժիսոր Դոլ Հյուզի անունը: Պարգևի թեկնածուին գնահատում են նրա ողջ գործունեության ընթացքում բեմադրական արվեստում հասած որակի և գեղարվեստական նվաճումների համար։ Թեկնածուներին ընտրում են յուրաքանչյուր տարի փետրվար ամսին՝ ըստ ոլորտը ներկայացնող մասնագետների կարծիքի։

Օրինակ, այս տարվա պարգևատրվածներից է ռեժիսոր Ջոն Մ․ Աթերլեյը, որը 40 տարի աշխատել է ոչ միայն Բրոդվեյի թատրոններում, այլև կազմակերպել է թատերականացված ազգային տուրեր, տարածաշրջանային և ամառային թատրոններ, նավարկությունների ընթացքում ցուցադրվող բեմադրություններ, հանդես է եկել մասնագիտական խորհրդատվություններով և այլն։

Ամերիկյան բեմի ռեժիսորների ընկերակցության պարգևները շնորհվում են, ոչ միայն բեմադրիչներին, այլև թատերական ոլորտում աշխատանքներ ծավալող կազմակերպություններին։ 2023թ․֊ին, օրինակ, այդ պարգևին կարժանանա «Broadway & Beyond: Access for Stage Managers of Color» ցանցային կազմակերպությունը, որը միավորում է երիտասարդ և միջին տարիքի բեմադրիչներին։ Այս կազմակերպությունը սկսնակ և գործող գունավոր բեմադրիչներին տրամադրում է հնարավորություններ սովորելու ոլորտի ներսում գործող առաջատար մասնագետների մոտ, ինչպես նաև խորհրդատվություններ է մատուցում մասնագիտական ոլորտում առաջընթաց կատարելու նպատակով։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 260 անգամ