Վանդալն իր սերն արտահայտել է հնագույն ամֆիթատրոնի պատին06.28.2023
Հռոմի նշանավոր պատմամշակութային հուշարձաններից մեկը՝ Կոլիզեումն, այս տարվա ընթացքում արդեն 8 անգամ ենթարկվել է վանդալիզմի ակտի։ Վերջին դեպքը գրանցվել է վերջերս։ Հնագույն ճարտարապետական կառույցի պատին անհայտ մեկը սեր է խոստովանել իր ոչ պակաս անհայտ ընտրյալին՝ այն նախշազարդելով իրենց անուններով «Այվան+Հայլի»։․Այդ մասին «ru.euronews.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։
Հատկանշական է, որ լատինատառ վանդալիզմի ակտը հայտնի է դարձել վանդալի մոտ գտնվող մի այցելուի շնորհիվ, որը այդ ամենը նկարահանել է հեռախոսով և տեղեկացրել հնավայրի աշխատակիցներին։
«Անկեղծ ասած, ես կցանկանայի, որ այդ մարդը, դաս ստանար անկախ այն բանից, կպատժվի, թե՝ ոչ։ Եթե մեղքերի թողության ճանապարհը անցնում է տուգանք վճարելու միջոցով, ուրեմն թող դա այդպես էլ լինի։ Ես պարզապես ցանկանում եմ, որ նա և ցանկացած մեկ ուրիշը, ում խելքին կփչի նույնանման գաղափար, հասկանա, որ նման վարքը բացարձակապես անընդունելի է»,֊ ասել է Կոլիզեում այցելած մեկ այլ զբոսաշրջիկ։
Վանդալիզմի այս դրսևորումը դատապարտել է նաև Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոն։ Նա իր Twitter֊ում գրել է․ «Սրբապղծություն աշխարհի ամենից հայտնի վայրերից մեկում»։
Իսկ Հռոմի քաղաքգլուխը հայտարարել է․ «և կարկուտ, և աշխարհ․ վիրավորված ենք բարբարոսական վարքից»։
Վանդալիզմի ակտի մեղավորին սպառնում է մինչև 15 հազար եվրոյի տուգանք և ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով։ Տեղի ԶԼՄ֊ները կասկած են հայտնել, որ վանդալիզմի արարք կատարողն արդեն հեռացել է Ապենիններից։
Զբոսաշրջիկները պարբերաբար գողանում են քարաբեկորներ կամ էլ փորագրում են գրություններ այս հնագույն ամֆիթատրոնի պատերին։ 2014թ․֊ին ռուսաստանցի մի զբոսաշրջիկ ենթարկվել է 20 հազար եվրո տուգանքի և 4 տարվա պայմանական ազատազրկման։ Նա Կոլիզեումի տարածքում փորագրել էր լատինական «K» տառը։