Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բյուջեի կրճատումը հանգեցրել է հանդիսատեսների թվաքանակի կրճատման

07.07.2023

Ֆրանսիայում մշակույթի ոլորտը ներկայացնող մի քանի արհմիութենական կազմակերպություններ համատեղ բողոքի ակցիա են անցկացրել օպերային թատրոնների և նվագախմբերի պետբյուջեից հատկացվող միջոցները կրճատելու կապակցությամբ։ Այդ մասին «Le Figaro» պարբերականի հուլիսի 5֊ին տարածած տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Բողոքի մասնակիցները երկրի մշակույթի նախարարության մոտ հավաքվելով, կոչեր են բարձրաձայնել հրատապ միջոցներ ձեռնարկել մշակույթի ոլորտում աշխատատեղերը և հենց մշակութային հաստատությունները պահպանելու ուղղությամբ։

Անբավարար ֆինանսավորումը հանգեցրել է ներկայացումների և համերգների չեղյալ հայտարարելուն կամ դրանց տևողության կրճատմանը և ձևաչափերի փոփխությանը։

Արհմիությունների գնահատմամբ, տուժել է մոտ 20 բեմադրություն, որոնք ներկայացվել են համերգային ձևաչափով կամ էլ ընդհանրապես չեն ցուցադրվել։

Այսպես, Էլզասի օպերան կրճատել է Ռիմսկի֊Կորսակովի «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» և Մոնտեվերդիի «Օֆելիա» բեմադրությունների ցուցադրությունների թիվը, Լիոնի օպերան որոշել է դադարեցնել իր աշխատանքը հուլիսի 15֊ից մինչև օգոստոսի 15֊ը, իսկ ապրիլին և մայիսին իր աշխատանքներն էր դադարեցրել Ռուանի օպերան։

Անբավարար ֆինանսավորման պատճառով օպերային և հեմերգային արդյունաբերությունը արդեն իսկ կորցրել են 200 հազար հանդիսատես, իսկ մինչև 2025թ․֊ն մնացած երեք թատերաշրջանների ընթացքում այդ ցուցանիշը կարող է աճել և հասնել 500 հազարի։

Եթե մշակութային հաստատությունների բյուջեների ինդեքսացիա չկատարվի, ապա հաջորդ թատերաշրջանում թատրոնները և երաժշտական կոլեկտիվները ստիպված կլինեն կրճատել 2000 աշխատակցի։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 267 անգամ