Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գործադուլը կարող է մթագնել մրցանակի հավակնորդների տրամադրությունը

07.18.2023


2023թ․֊ն հոբելյանական է ԱՄՆ֊ի հեռուստատեսային «Էմմի» մրցանակաբաշխության համար։ Այն կլինի թվով 75-րդը։ Արդեն հայտնի են այն ստուդիաները և նրանց թողարկած ֆիլմերը, որոնք հավակնում են առավել շատ պատվավոր արձանիկների։

Անցած մեկ տարում հանդիսատեսին ներկայացված ո՞ր հեռուստասերիալներն են հավակնում «Էմմիի» և քանի անվանակարգերում։

«Թագլուրը»ներկայացնում է մրցանակաբաշխության կազմակերպիչների արդեն պաշտոնապես հրապարակված հավակնորդների ցանկը։

«Ժառանգները» ֊ 27
«Մեզնից մեկը» ֊ 24
«Սպիտակ Լոտոս»֊ 23
«Թեդ Լասո» ֊ 22
«Զարմանալի միսիս Մեյզելը» ֊ 14
«Արջը» ֊ 13
«Գզվռտոց» ֊ 13
«Հրեշ։ Ջեֆրի Դամերի պատմությունը» ֊ 13
«Ուենսդեյ» ֊ 12
«Բարրի» ֊ 11

Ներկայացված անվանակարգերի թվով առաջին երեք ֆիլմերը արտադրվել են HBO ընկերությունում։

Ասենք, որ այս ընկերությունն անցած տարիներին ընդհանուր առմամբ արդեն ստացել է 74 «Էմմի»։

Ամենից շատ անվանակարգերում «Էմմիի» հավակնություն ունեցող HBO֊ի «Ժառանգները» սերիալը դրամա է։ Այն պատմում է անապահով մեդիական մի ընտանիքի մասին։

Ամենամյա «Էմմի» մրցանակաբաշխության նախապատրաստական աշխատանքը այս տարի ընթանում է հոլլիվուդյան սցենարիստների և դերասանների գործադուլի պայմաններում։

Սերիալների արտադրության ընթացքի թուլացման հավանականությունը այդ ակցիայի պատճառով կարող է մթագնել մրցանակի հավակնորդների տրամադրությունը և խանգարել հանդիսավոր արարողությանը, որը նախատեսված է անցկացնել FOX հեռուստատեսությունում՝ սեպտեմբերի 18֊ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 283 անգամ