Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սայմոն Սթոունը դերասաններին մղում է իմպրովիզացիայի

07.26.2023


«Եթե ցանկանում եք ստեղծել ինչ֊որ մի նոր բան, դուք ստիպված եք աշխատել ձեզ համար անսովոր ձևով։ Սակայն մենք, արտիստներս հաճախ չէ, որ մեզ մարտահրավեր ենք նետում։ Ես հիմա մշտապես արվեստի մի տեսակից անցնում եմ մեկ ուրիշին և ստիպված եմ լրացնել բաց թողածը»,֊ իր նորարար֊փորձարարի գործունեության մասին խոսելիս հայտարարել է շվեյցարացի և ավստրալիացի ռեժիսոր Սայմոն Սթոունը, որը եվրոպական թատերական աշխարհին հայտնի է 2019թ․֊ին Բաստիլի օպերայում «Տրավիատայի» իր յուրօրինակ բեմադրությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը» հղում անելով « ru.euronews.com»֊ին։

Նա իր բեմադրություններում դերասաններին մղում է իմպրովիզացիայի և ստեղծագործական գործընթացի մասնակցության։

Սթունը իր տաղանդը բացահայտում է ինչպես պիեսների և օպերաների բեմադրություններում, այնպես էլ կինոյում։ (Նրա «Պեղումներ» ֆիլմն, օրինակ, 2021 թ․֊ին առաջադրվել էր BAFTA֊ի անվանակարգերում)։

Սթոունի բնութագրական, ռեալիստական և մտերմիկ մոտեցումը համահունչ է նաև ժամանակակից օպերային։ Այս տարվա ապրիլին Լոնդոնում նա փայլուն ձևով ներկայացրեց ֆին կոմպոզիտոր Կայմ Սաարիախոյի «Անմեղություններ» ստեղծագործության պրեմիերան։

«Ես լսում եմ երաժշտությունը, հորինում եմ կերպարներ և մտածում եմ այն մասին, թե ինպիսի՞ ֆիլմ կնկարեի,֊ ասում է Սթոունը և ավելացնում, որ երաժշտական ստեղծագործությունը պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին կա։ «Եթե այն ձեզ դուր չի գալիս, պարզապես անիմաստ է օպերա բեմադրել»։ Ըստ նրա, բեմադրություններ անելու միակ միջոցը այն է, որպեսզի ներկայացվի որ օպերան կապ ունի այն աշխարհի հետ որում ապրում ենք։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 257 անգամ