Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեսթսելլեր խաղերի արանքում կատարված իրադարձությունները՝ ֆիլմով

07.27.2023

Օրերս թվային տարածքում հայտնվել է «Չարի հայրենիքը։ Մահվան կղզին» անիմացիոն ֆիլլմը և առաջին հանդիսատեսները հիմնականում այն ընդունել են դրական արձագանքներով։

Մասնագետները ողջունել են, որ կարողացել են մեկ ֆիլմում տեսնել խաղերի շարքի սիրված հերոսների մեծամասնությանը։ Նրանք նաև կարևորել են դրա համագարգչային անիմացիայի լավ որակը և գրավիչ էքշն֊տեսարանների առատությունը։

Բեմադրիչ Պոլ Ուիլյամ Սքոթ Անդերսոնի ֆանտաստիկական մարտաֆիլմերի շարքը ճապոնական « Capcom» ընկերության տեսախաղերի ազատ մեկնաբանություններն են; Իսկ «Մահվան կղզին» ֆիլմը լիարժեք էկրանավորում է։ Այս մուլտֆիլմը հինգերորդ նածագիծն է, որը համապատասխանում է խաղի աշխարհին, իսկ նրա հերոսները դարձել են խաղացողներին լավ ծանոթ սյուժեի կերպարները՝ հատուկ գործակալներ Ջիլլ Վալենթայնը, Քրիս Ռեդֆիլդը և նրա քույր Քլերը, ինչպես նաև ակտիվիստուհի Ռեբեկա Չեմբերսը և ոստիկան Լեոն Սքոթ Քեննեդին։ Այս հերոսներից շատերի փոխարեն կարելի է խաղալ նաև թվային խաղերի միջոցով։

Անիմացիոն նորույթ կինոնկարը «Չարի հայրենիքը» բնօրինակ խաղի ու այդ աշխարհի հետ ծանոթանալու հնարավորություն է։

«Մահվան կղզին» մեկ այլ «Չարի հայրենիքը։ Վենդետա» անիմացիոն կինոնկարի սիքվելն է և անդրադառնում է երկու բեսթսելլեր խաղերի արանքում կատարված իրադարձություններին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 252 անգամ