Օտարերկրյա երաժշտության հեռարձակումը դադարեցնելու կոչի արձագանքները08.14.2023
Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան օրերս մեկնաբանել է արևմտյան մշակույթի նկատմամբ մոտեցման վերաբերյալ Կուրսկի մարզի իր գործընկեր Վլադիմիր Ֆիրսովի կարծիքը։ Այդ մասին « ria.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։
Այս տարվա հուլիսին «Կոմմերսանտ» պարբերականը տեղեկացրել էր, որ Կուրսկի մարզի մարդու իրավունքների պաշտպան Վլադիմիր Ֆիրսովը «Վկոնտակտե»֊ի իր սոցիալակն էջում հայտարարել է, որ Կուրսկի մարզից պատերազմական գործողությունների մասնակից֊վետերանները դիմել են իրեն և պահանջել դադարեցնել օտարերկրյա երաժշտության հեռարձակումը հանրային վայրերում։ Ըստ Ֆիրսովի այդ դիմումի տակ ստորագրել է 30 մարդ։
ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Մոսկալկովան Տելեգրամ֊ալիքում տեղեկացրել է, որ սոցիալական ցանցերում այդ թեմայով մեկնարկել է քննարկում, որտեղ հնչում են կարծիքներ, թե «իբր Ֆիրսովը կոչ է արել արգելել արևմտյան երաժշտությունը, կինոնկարները, և, ընդհանրապես, գրեթե ողջ մշակույթը»։
Ըստ Մոսկալկովայի, դա իրականում այդպես չէ։ Նա նշել է, որ իրենց «վետերանները բարկացած են արևմտյան կեղծ մշակույթից՝ երաժշտությունից, կինոնկարներից և կոմիկսներից․․․»։ Ըստ ՌԴ մարդու իրավունքների պաշտպանի այդ ամենը քարոզում են անբարոյականություն, բռնություն, թմրամոլություն և իրոք սպառնալիք են Ռուսաստանի հասարակության համար։ «Հենց դա է նկատի ունեցել նա (Ֆիրսովը-խմբ.), որպես մարդու իրավունքների պաշտպան և հասարակության ուշադրությունը հրավիրել է դրա վրա»։
Նա նաև նշել է, որ արևմտյան մշակույթի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Բախը, Բեթհովենը, Վիվալդին, Հայդնը, Շեքսպիրը, Հյուգոն, Մարք Թվենը, Ռեյ Բրեդբերին և շատ ուրիշները, ինչպես և Չեխովը, Տոլստոյը, Դոստոևսկին, Չայկովսկին, Ռախմանինովը, Մուսորգսին քաղաքակրթության մասն են։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։