Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ուկրաինայում աչքի ընկած ռուսաստանցի զինվորների մասին կինոդիտումներ դպրոցներում

08.25.2023

Ռուսաստանի դաշնային գերատեսչությունները ողջունել են դպրոցներում Ուկրաինայում կռվող իրենց զինվորների մասին վավերագրական կինոդիտումների շաբաթներ անցկացնելու նախաձեռնությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « ria.ru»֊ին։

Երկրի Մշակույթի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել այդ նախաձեռնությանը։

Ըստ ՌԴ դաշնային խորհրդի սահմանադրական կոմիտեի առաջին փոխնախագահ Իրինա Ռուկավիշնիկովայի, դպրոցական կինոշաբաթի գաղափարը ծնվել է «Դոնի մանկավարժների դիմումից հետո»։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 159 անգամ