Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վուդի Ալենը կաշխատի նույնիսկ ԱՄՆ֊ում, որտեղ իրեն օստրակիզմի են ենթարկում

09.06.2023


Վենետիկի միջազգային փառատոնի հանդիսատեսները միանշանակ չեն ընդունել ամերիկյան կինոյի նշանավոր դեմքերից մեկին՝ Վուդի Ալենին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « ru.euronews.com»֊ին։

87֊ամյա կինոգործիչին, որն ընդհանուր առմամբ ստեղծել է 50 կինոնկար, դիմավորողների մի մասն ընդունել է ծափերով, մյուս մասը՝ սուլոցներով։
Բանն այն է, որ ԱՄՆ֊ում Ալենը վերածվել է «մշակույթի չեղարկման» օբյեկտի այն պատճառով, որ որդեգիր դուստրը նրան մեղադրել էր իր նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, որը, սակայն, չի հաստատվել։ Ինչ֊որ է, այդ հանգամանքը Վենետիկում շատերի համար դարձել է կինոգործիչի նկատմամբ անբարյացկամություն արտահայտելու պատճառ։

Վենետիկի հոբելյանական կինոփառատոնին Վուդի Ալենը ներկայացել է մրցութային ծրագրից դուրս՝ իր 50֊րդ ֆիլմով, որը ունի «Երջանիկ պատահականություն» վերնագիրը։

«Իմ բախտը շատ է բերել, այն բանով, որ ես կինո եմ պատրաստել, և իմ կյանքի ընթացքում ստացել եմ շատ չվաստակած գովասանքներ, ինչպես նաև հսկայական քանակով ուշադրություն և հարգանք։ Ես որևէ բանով առանձնահատուկ չեմ, բացի հաջողություն ունենալուց։ Ես հուսով եմ, որ այն կմնա ինձ հետ»,֊ասել է կինոգործիչը։

«Երջանիկ պատահականություն» ֆիլմը նկարահանված է ֆրանսերեն լեզվով։

Վուդի Ալենը, չնայած իր պատկառելի տարիքին, Վենետիկում հայտարարել է, որ ֆինանսավորող գտնելու դեպքում պատրաստ է շարունակել աշխատանքը նույնիսկ ԱՄՆ֊ում, որտեղ իրեն օստրակիզմի են ենթարկում․․․






Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 157 անգամ