Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անհանգստացած են, որ «ժամանակակից ռուսական պարը» կարող է ոչնչանալ

09.07.2023


Ռուսաստանի պրոֆեսիոնալ պարողների ընկերակցությունը նամակով դիմել է այդ երկրի թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինին՝ խնդրելով «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխությունից չհանել «Ժամանակակից պար» անվանակագը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « teatral-online.ru»֊ին։

Նամակի հեղինակները նշել են, որ վերջին 30 տարում ժամանակակից պարի առկայությունը իրենց երկրի գեղարվեստական մշակույթում ավելի ու ավելի է տեսանելի և ունի նաև սոցիալ֊մշակութային նշանակություն։

Այսօր Ռուսաստանում աշխատում են ժամանակակից պարի 11 պետական։ թատրոններ։ Շնորհիվ «Ոսկե դիմակի» ժամանակակից պարը հնարավորություն է ստացել ողջ երկրի ուշադրությունը հրավիրել արվեստի այս ոլորտում նոր անունների և իրադարձությունների վրա, ընդգծված է նամակում։

Հեղինակները Կալյագինին հորդորում են հրաժարվել «Ժամանակակից պարեր» և «Բալետ» անվանակարգերը մեկ մրցանակում համատեղելու պլաններից, քանի որ դա ուղղակի «կոչնչացնի ժամանակակից ռուսական պար երևույթը»;






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 154 անգամ