Վ․ Պուտին․ «Հավանաբար, ինչ֊որ բան մենք կորցրել ենք»09.12.2023
Այսօր, սեպտեմբերի 12֊ին, Վլադիվոստոկ քաղաքում ընթացող Արևելյան տնտեսական ֆորումում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով իրենց երկիրը լքել է 170 արվեստի գործիչ։ Նա նաև նշել է, որ այդ մշակույթի ոլորտի մարդկանց հեռանալով «հավանաբար, ինչ֊որ բան մենք կորցրել ենք»։
Պուտինը նաև նշել է, որ արտասահման մեկնած ռուսաստանցի մշակութային գործիչը ավելի լավ է, որ գործի արտասահմանում, որի շահերը նա ցանկանում է սպասարկել, քան «այստեղ (Ռուսաստանում֊խմբ․) պետք է փորի մեր միլիոնավոր քաղաքացիների ուղեղները և առաջ մղի ինչ֊որ ոչ ավանդական արժեքներ»։
Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ այդ մշակութային գործիչների ետդարձի ճանապարհը ոչ ոք չի փակել։ «Ոչ ոք,֊ ասել է Պուտինը,֊ նրանց չի ասել «Մի վերադարձեք»։